Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Су-34 ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ



Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ավարտել են Су-34 ռազմաճակատային ռմնբակոծիչների պետական փորձարկումները: Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը եզրափակիչ ակտում առաջարկել է ինքնաթիռները վերցնել սպառազինության:

Նախատեսվում է, որ այդ մասին կառավարությունը համապատասխան որոշում կընդունի 2012թ., այժմ մասնագետները անհրաժեշտ փաստաթղթերն են կազմում:

Օգոստոսին Զելինը հայտարարել էր, որ ռուսական օդուժը ձեռք կբերի 120 «Су-34» ինքնաթիռներ, որոնք հեռանկարում կկազմեն ռազմաճակատային ավիացիայի կորիզը: Ռմբակոծիչները կմատակարարի Նովոսիբիրսկի` Չկալովի անվան ավիաշինական ընկերությունը:

Այս ինքնաթիռների մարտական գործողության շառավիղը 1,1 հազար կմ է, արագությունը` մինչև 1,9 հազար կմ/ժ: 12 կախոցներին հնարավոր է ամրացնել մինչև 8 տոննա ընդհանուր ծավալով սպառազինություն: Նոր ուժային կայանների շնորհիվ ինքնաթիռի շարժիչները հնարավոր կլինի գործարկել առանց ցամաքային սարքավորումների:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/09/2011