ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Օրերս Երևանի N 104 դպրոցում կայացավ միջոցառում խաղաղապահ բրիգադի սպաների, Արցախյան պատերազմի վետերանների մասնակցությամբ:
«Հարսանիք լեռներում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը, քաղաքապետարանի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, իսկ փորձի փոխանակման նպատակով՝ Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը, նշելով, որ նմանատիպ միջոցառումներ պետք է կազմակերպել պարբերաբար, քանի որ այն նպաստում է «Ազգ-բանակ» հայեցակարգի կայացմանը:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ