ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 13-ից 14-ը կայացավ 1-ին զորամիավորման զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, սպա-իրավաբանների մասնագիտական հավաք-խորհրդակցություն: Հավաք-խորհրդակցության ժամանակ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանի գլխավորությամբ քննարկվել են զորամիավորման զորամասերի զինվորական կարգապահության ամրապնդման, տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, դեպքեր-պատահարների կանխարգելմանն ուղղված հարցերը:
Խորագիր՝ Նորություններ