ՔԱԴԱՖԻՆ ԹԱՔՆՎՈՒՄ Է ՍԱՐԿՈԶԻԻՑ ՆՎԵՐ ՍՏԱՑԱԾ «ՈՒՐՎԱԿԱՆ-ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ»
Թեև Լիբիայի ազգային անցումային կառավարության և աշխարհի բազմաթիվ հետախուզական ծառայություններ ջանադրաբար որոնում են Մ.Քադաֆիին, նրա գտնվելու գեթ մոտավոր վայրը շարունակում է անհայտ մնալ:
Ըստ որոշ լրատվամիջոցների` գնդապետին դա հաջողվում է ժողովրդի շրջանում «ուրվական» անվանումը ստացած «Մերսեդես» մակնիշի հատուկ ավտոմեքենայի շնորհիվ: Լրագրողներին հաջողվել է ճշտել, որ 5,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արտաճանապարհային և զրահապատ այս մեքենան 2008 թվականին Քադաֆիին է նվիրել Ֆրանսիայի ներկայիս նախագահը, ով այն ժամանակ պետության ներքին գործերի նախարարն էր:
Գործարքն իրականացվել էր լիբանանյան ծագմամբ «զենքի բարոն» Զիյադ Տակի ադ Դինի միջոցով, ով Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորմանն առնչվող խնդիրների պատճառով արդեն իսկ սկանդալային հրապարակումների հերոս է դարձել:
Մեքենայի հիմնական յուրահատկությունը նրա ընթացքին հետևելն արգելող համակարգն է, ինչը Քադաֆիին հնարավորություն է ընձեռում առանց իր գտնվելու վայրը մատնլու, մշտապես կապ պահպանել իրեն հավատարիմ ուժերի հետ:
Խորագիր՝ Նորություններ