Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆՄարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել և վստահություն է հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կիրականացվեն և նոր նախագծեր կառաջադրվեն:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆՏիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ուրախ է ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման և պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների քննարկման համար:

Հընթացս քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


12/03/2019