ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌԻՆ
Զինվորական ծառայությունը նախկինում ընկալվում էր զուտ որպես տղամարդկային զբաղմունք, տղամարդկային տիրույթ, ու կանանց մուտքն այս տարածք սվիններով էր ընդունվում:
Ժամանակի հետ կոտրվում են բոլոր կարծրատիպերը, ավելին՝ այսօր աշխարհում այնպիսի երկրներ կան, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց համար:
ԻՍՐԱՅԵԼ
Երբ միասին հնչում են կին եւ բանակ բառերը, շատերի մտապատկերում առաջինը հայտնվում է Իսրայելը: «Զինծառայության մասին» այս երկրի օրենքի համաձայն՝ պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող աղջիկները: Ու եթե նախկինում ծառայությունը Իսրայելի բանակում քնքուշ սեռի համար 28 ամիս էր, ապա այժմ այն գրեթե հավասարվել է տղամարդկանց ծառայության պարտադիր ժամկետին (ի դեպ՝ կանանց որոշ գումար ավելի է վճարվում՝ կոսմետիկ եւ հիգիենիկ կարիքների համար): Իսրայելի բանակում զինվորական մասնագիտությունների 90 տոկոսը մատչելի է կանանց, վերջիններս ծառայում են նաեւ մարտական ստորաբաժանումներում:
ԹԱՅՎԱՆ
Զինվորական ծառայության են զորակոչվում 19 տարին լրացած, դպրոցն ավարտած բոլոր աղջիկները: Ծառայությունը երկու սեռի համար էլ այստեղ հավասար է՝ երկու տարի:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Ամենառազմականացված երկրի համբավ ունեցող Հյուսիսային Կորեայում տղամարդկանց եւ կանանց ծառայության տարբերությունը կազմում է երեք տարի, ծառայության բնույթով պայմանավորված՝ տղամարդիկ ծառայում են 5-13տարի, իսկ կանայք՝ 3-7 տարի: Կանայք առանձին զորամասերում են ծառայում:
ՆՈՐՎԵԳԻԱ
Նորվեգիան եվրոպական առաջին երկիրն է, որտեղ զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար: Կանայք զորակոչի են ենթակա 19-ից մինչեւ 44 տարեկանը: Ծառայության ժամկետը մեկուկես տարուց քիչ ավելի է եւ չունի որեւէ սահմանափակում:
2017թ. Նորվեգիայում պատմության մեջ առաջին անգամ ՌՕՈՒ ղեկավար նշանակվեց կին՝ գեներալ-մայոր Տոնյե Սկիննապլանդը:
ԴԵռեւս հույն փիլիսոփա Պլատոնն էր կանխատեսել, որ կգան այնպիսի ժամանակներ, որ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակի արհեստներ ու նաեւ կպատերազմեն: Այսօր բարձր սպայակազմում էլ քիչ չեն կանայք, ավելին՝ որոշ երկրներում էլ ռազմական գերատեսչությունները կանայք են ղեկավարում:
Պլատոնը չէր սխալվել…
Պատ՝. ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #9 (1280) 13.03.2019 - 19.03.2019, Ռազմական