Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԱՆՑՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ



Մոտ ապագայում Ռուսաստանի զինված ուժերը անցում կկատարեն ռադիոկապի վեցերորդ սերնդի համակարգերին: Այդ մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:

Նա նաև հայտնել է, որ զորքերում տակտիկական, օպերատիվ և օպերատիվ-ռազմավարական օղակներում ավտոմատ կառավարման համակարգերի արդիականացման աշխատանքներ են տարվում:

Գեներալը նշել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունը ռադիոկապի սկզբունքորեն նոր համակարգեր է ստեղծում, և թվային տեխնոլոգիաները արդեն ներդրվում են բանակում: Դրանք առաջին անգամ կկիրառվեն «Կենտրոն-2011» զորավարժության ժամանակ:

2010թ. դեկտեմբերին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ 2011թ. պետք է ավարտվի ռուսական բանակի անցումը կապի թվային նոր միջոցներին, ինչը թույլ կտա ապահովել բոլոր զորատեսակների միջև տեղեկատվության հուսալի փոխանակումը:

Իսկ ավելի վաղ նշվում էր, որ Ռուսաստանի ռազմական բյուջեի մինչև 18 տոկոսը ծախսվում է կապի և ղեկավարման թվային համակարգի ստեղծման համար:

Զինված ուժերի կառավարման թվային համակարգերը շատ պետություններում արդի պահանջներին համապատասխան նոր բանակների ստեղծման հիմքն են կազմում: Մասնավորապես, ԱՄՆ-ում ստեղծվում է C4ISR համակարգչային տեխնոլոգիան, որի հիման վրա նոր համակարգով կիրականացվի ընդհանուր հրամանատարություն, ղեկավարում, հետախուզություն, դիտարկում և այլն: Իսրայելում մշակվում է «Թվային բանակի» ծրագիրը: Իսկ Հնդկաստանում այս սեպտեմբերից սկսեց աշխատել տեղեկատվական թվային նոր ցանց, որը հեռանկարում կմիավորի զինվորական բոլոր ստորաբաժանումները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/09/2011