ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը հատկապես զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանը խթանող նախաձեռնությունների՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը, պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանման, պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորման և դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման և այլ ուղղություններով:
Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Խորագիր՝ Նորություններ