Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Մարտի 14-ին 3-րդ զորա­միա­վորումում ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավա­բանական բաժնի պետի ղեկավարությամբ անցկաց­վել է 2-րդ, 3-րդ զորամիավորումների, Շիրակի կայազորի և ենթակա զորա­մա­սե­րի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն:

Հավաք-խորհրդակցության ընթացքում կայազորների և զորամիավորումների իրավաբանները հանդես են եկել կատար­ված իրավական աշխատանքների մասին զե­կույց­ներով, իսկ ենթակա զորամասերի իրավաբանները ներկայացրել են խնդրա­հա­րույց հարցերը: Իրավաբանական բաժնի պետը պարզաբանել է ՀՀ զին­ված ուժե­րում կատարված կառուցվածքային փո­փո­խությունները և այդ համատեքս­տում իրա­վական աշխատանքների համակարգման և իրականացման ապահով­ման հար­ցերը:

Զորային իրավաբաններին են հասցվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պահանջ­ները զորային օղակի սպա-իրավաբանների աշխատանքների վերաբեր­յալ:

Ամփոփելով հավաք-խորհրդակցությունը` իրավաբանական բաժնի պետը տվել է հանձնարարականներ` իրավա­կան աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ և սահմանել դրանց կատարման ժամկետները:

3-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


15/03/2019