Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ



ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՄարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահները հայտնաբերել, նախազգուշացել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձի։

Սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

Խորագիր՝ Նորություններ


18/03/2019