ՆՈՐՎԵԳԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ F-35-Ի ԳՆՈՒՄՆԵՐԻՑ
Նորվեգիան ԱՄՆ-ից հստակ երաշխիքներ է պահանջել, որ իր արտադրության JSM բազմակի նշանակության թևավոր հրթիռները կներառվեն F-35 Lightning II հեռանկարային կործանիչի սպառազինությունում:
Առաջիկա վեց ամիսների ընթքացքում Նորվեգիան կսպասի որոշման հաստատմանը, հակառակ դեպքում երկրի խորհրդարանը զինված ուժերին կարգելի F-35 կործանիչներ գնել:
Նորվեգիան F-35 նախագծի միջազգային գործընկերներից մեկն է: Երկրի Kongsberg Gruppen ընկերության արտադրած JSM հրթիռները ծովային հականավային NSM հրթիռների ավիացիոն տարբերակն են: Այս նախագծի վրա ընկերությունը արդեն ծախսել է շուրջ 1 միլիարդ դոլար, անհրաժեշտ է ևս 200 միլիոն:
Սկզբնապես նախատեսվում էր JSM հրթիռների օդային փորձարկումներն սկսել 2015-2016թթ., իսկ կործանիչի հաստիքային սպառազինության կազմի մեջ դրանք մտցնել 2019թ.: Սակայն այդ ծրագրերը դեռ վերջնական հաստատում չեն ստացել:
Ներկայումս նորվեգական խորհրդարանում քննարկվում է F-35 կործանիչների գնման նպատակահարմարությունը: Շատերն առաջարկում են հրաժարվել դրանցից և գնել ավելի էժան ինքնաթիռներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական