Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՄարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:

Խորագիր՝ Նորություններ


20/03/2019