Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»



Ակնկալվում է, որ հոկտեմբերին Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Բաքուն և Անկարան կստորագրեն 2017 թվականից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու մասին համաձայնագիրը: Անդրկասպյան գազամուղից ու «Nabucco»-ից հետո սա երրորդ լուրջ մարտահրավերն է «Գազպրոմին»:

Բաքուն հայտարարել է, որ մանրամասն քննարկում է Եվրոպա սեփական գազի արտահանման բոլոր տարբերակները, իսկ Թուրքիայի հետ տարանցման խնդիրների համաձայնեցումից անմիջապես հետո կարող է տարեկան 2 միլիարդ խմ գազ մատակարարել Եվրոպային:

Ադրբեջանն այս հայտարարություններն արեց այն պահին, երբ Անդրկասպյան գազամուղի շինարարության վերաբերյալ Արևմուտքի աջակցությամբ Թուրքմենստանի հետ սեպարատ բանակցությունների արդյունքում լրջորեն սրվել են Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


26/09/2011