Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ԼԻԲԱՆԱՆ



Դեպքերն այդ հունով կընթանան, եթե Սիրիային սահմանամերձ լիբանանյան գյուղերի բնակչությունը չդադարի ապաստան տրամադրել սիրիացի փախստականներին, որոնց թիվը Լիբանանում այսօր հասնում է 3.500-ի: Այդ մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները: Ուժեղացնելով սահմանի երկայնքով իրականացվող պարեկությունը, սիրիական զորքերն առանց նախազգուշացման կրակ են բացում փախստականների խմբերի վրա, ավերում նրանց տները, իսկ ունեցվածքը մատնում թալանի:

Վերջին օրերին հաճախացել են նաև սիրիական բանակի կողմից լիբանանյան սահմանամերձ գյուղերի գիշերային գնդակոծումները, ընդ որում, ոչ միայն հրաձգային զենքերից, այլև ձեռքի հակատանկային նռնականետներից, իսկ գյուղերի բնակչությունը պնդում է, որ իրենց դեմ իսկական հոգեբանական պատերազմ է սկսվել:

Ըստ մի շարք լրատվամիջոցների հաղորդումների` վերջին երկու օրերին Սիրիան զորքեր է կենտրոնացնում Լիբանանի հետ սահմանի մոտ, ինչի հետևանքով փախստականների թիվն էապես նվազել է:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ հուզումների սկզբից առ այսօր իշխող վարչախմբի զոհ են դարձել Սիրիայի 5.360 քաղաքացիներ, որոնցից հաջողվել է պարզել միայն 3.004 անձի ինքնությունը:

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը նշում է երկու անգամ քիչ թիվ, իսկ Սիրիայի իշխանությունները խոսում են 1.400 սպանվածների մասին, որոնց կեսն էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


26/09/2011