ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԵՐԹ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Մարտի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:
Պարապմունքի անցկացման նպատակն էր զարգացնել վարորդ-զինծառայողների հմտությունները գիշերային և անբարենպաստ եղանակային պայմաններում ավտոտեխնիկայի՝ շարասյունով հաստատուն արագությամբ վարման ժամանակ: Երթն ուղեկցել են ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները:
Խորագիր՝ Նորություններ