ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը հավաքի մասնակիցներին ներկայացրել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները:
Խորագիր՝ Նորություններ