ՀՀ ԶՈՒ ԳՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետարանում անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ» թեմայով շտաբային ուսումնավարժությանը:
Ուսումնավարժության ընթացքում քննարկումներ են ծավալվել աղետի հետևանքով տուժած համայնքների բնակչության տարհանման, առաջին և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերման, սննդով և խմելու ջրով ապահովման, ժամանակավոր կացարանների հատկացման, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ:
Խորագիր՝ Նորություններ