Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԱԳՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉԱՅՑԵԼԵԼ ԵՄԵՆ



Արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ կրակի դադարեցման համաձայնագրի վիժեցումից հետո ձախողվել են մայրաքաղաք Սանայում խաղաղության հաստատման բոլոր փորձերը և իրադարձությունները զարգանում են վատագույն հունով. վերսկսվել են հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ ընթացող մարտական գործողությունները, ակտիվացել են անջատողական միտումները և վտանգված է Եմենի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեխը, ով իր դեմ հուլիսի 3-ին իրականացված մահափորձից հետո բուժվում էր Սաուդյան Արաբիայում, ուրբաթ օրը վերադարձել է Սանա և կառավարական զորքերին ու ընդիմությանը կոչ է արել դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները:

Սակայն, նախագահի կոչից ընդամենը մի քանի ժամ անց կառավարական զորքերն ականանետային կրակ են բացել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող ցուցարարների վրանային ավանի վրա` սպանելով 40 և վիրավորելով 112 մարդու: Գնդակոծվել է նաև այն մզկիթը, ուր գտնվում է ցուցարարների դաշտային հոսպիտալը: Զորքերի ու ընդդիմության բախումները շարունակվել են նաև Սանայի ևս երեք շրջաններում:

Խորագիր՝ Նորություններ


26/09/2011