Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ



Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների համագործակցության 2019թ. պլանի համաձայն՝ մարտի 25-ից 29-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է  ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման  և ՌԴ հարավային զինվորական օկրուգի հրամանատարական կազմերի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման գործողությունների պլանավորման և կիրառման հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


29/03/2019