ԱՐԴՅՈ՞Ք ՔԱԴԱՖԻԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՊԱՍՏԱՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Լիբիական մամուլի պնդմամբ Քադաֆիի ընտանիքի ութ անդամներ Ալժիրից Կահիրե են թռել անցած շաբաթ օրը: Ենթադրվում է, որ նրանցից մեկը գնդապետի դուստր Աիշան է եղել:
Քադաֆիի կինը, Աիշան և երկու որդիները` Մուհամմեդն ու Հաննիբալը, Ալժիրի հետ սահմանը հատել էին դեռ օգոստոսի 29-ին, իսկ Ալժիրի իշխանությունները հայտարարել էին, որ առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով` ընդունում են փախստականներին: Սահմանը հատելիս էլ Աիշան լույս աշխարհ է բերել Սաֆիյա դստերը:
Իսկ Կահիրեի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Լիբիայում ապստամբության սկզբից ի վեր Քադաֆիի ընտանիքի անդամներից որևէ մեկն Ալժիրից կամ այլ պետությունից չի ժամանել Եգիպտոսի մայրաքաղաք, և որ լրատվամիջոցների հաղորդումները, թե նրանք «Egypt Air» ավիաընկերության կանոնավոր չվերթով Ալժիրից ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք, չեն համապատասխանում իրականությանը:
Սեպտեմբերի սկզբից լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալժիրի իշխանությունները Քադաֆիի ընտանիքի անդամներին ժամանակավոր ապաստան են տրամադրել առաջիկայում երրորդ երկիր տեղափոխվելու պայմանով:
Խորագիր՝ Նորություններ