Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



Ապրիլի 2-ին Լոռու կայազորի զորամասերի զինծառայողները, պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Լոռու մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել են 2016թ. ապրիլյան մարտերի ընթացքում զոհված զինծառայողների՝ Լոռու կայազորի տարածքում բնակվող ընտանիքների անդամներին, մասնակցել հիշատակի արարողությանը, ծաղիկներ դրել զոհվածների շիրիմներին: Սպաներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և պատրաստակամությունը՝ ցանկացած իրավիճակում նրանց աջակցելու համար:

3-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


03/04/2019