ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՐՅՈՒՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ: