Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՍՈՄԱԼԻԻ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻՆ



ՌԴ զինվորական դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված մի տեսանյութ, ուր պատկերված է, թե ինչպես են ռուս զինվորական նավաստիներին նման անձինք գնդակահարում նավակների մեջ գտնվող մարդկանց, ովքեր ենթադրաբար Սոմալիի ծովահեններ են:

Ամենայն հավանականությամբ տեսագրությունը կատարվել է 2010թ. Ադենի ծովածոցում, «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավի վրա: Ռուս մասնագետների գնահատմամբ տեսանյութն իրենից ներկայացնում է հակածովահենային պայքարում ընդունված մարտական պատրաստության հնարքներից մեկը` դատարկ նավակների վրա ուսումնական կրակի վարումը, իսկ կադրերում երևացող մարդիկ ավելացվել են պարզ մոնտաժի միջոցով:

ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին հայտարարել է, թե տեսանյութն այնքան անհեթեթ է, որ չարժե անգամ մեկնաբանել` հավելելով, որ ռուս նավաստիներն իրենց երբեք նման բան թույլ չէին տա:

2010 թվականի մայիսին «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավի անձնակազմը մասնակցել է ծովահենների կողմից զավթված «Մոսկովսկի ունիվերսիտետ» լցանավի ազատագրման գործողությանը, որի ընթացքում սպանվել է մեկ ծովահեն, իսկ տասը գերվել են: Միջազգային ծովային օրենսդրության անկատարության պատճառով ծովահենները ազատ են արձակվել, դեղորայքի ու խմելու ջրի անհրաժեշտ պաշար ստացել և ափ ուղարկվել ռետինե նավակով, որը, սակայն, մեկ ժամ անց անհետացել է ռադարների էկրանից:

Խորագիր՝ Նորություններ


27/09/2011