ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ապրիլի 4-ին 2-րդ զորամիավորման ներկայացուցիչները, մարզպետարանի, կայազորային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների և Զոլաքարի համայնքապետը աջակցություն հայտնելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով այցելեցին 2016թ. ապրիլի 4-ին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով ծավալված մարտերում զոհված զինծառայողներ՝ շարքային Դավիթ Ռազմիկի Հայրապետյանի և ենթասպա Գագիկ Սուրիկի Մելքոնյանի հարազատներին:
Խորագիր՝ Նորություններ