ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքների վերաբերյալ` ուշադրություն հրավիրելով Սիրիայում հայկական ազգային մարդասիրական առաքելությանն ու ՄԱԿ-ի մարդասիրական աջակցություն ցուցաբերող կառույցների միջև աշխատանքների համակարգման հնարավոր ձևաչափերին:
Խորագիր՝ Նորություններ