ՌԴ ՆԱԽԱԳԱՀ. ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԾԱԽՍԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում պաշտպանության և անվտանգության ոլորտում կատարվող ծախսերը կմնան շատ բարձր մակարդակի վրա, իսկ դրա հետ չհամաձայնվող պետական պաշտոնյաները պետք է այլ աշխատանք փնտրեն:
Մեդվեդևը նշել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինծառայողների դրամական բավարարման, նրանց կենցաղային, բնակարանային պայմանները բարելավելու համար կատարվող ծախսերը կմնան որպես պետության գործունեության առաջնահերթություն:
Նրա խոսքերով իրենք չեն կարող ռազմական խոշոր ծախսեր չկատարել, ծախսեր, որ արժանի են Ռուսաստանի Դաշնությանը` շատ խոշոր մի պետության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, որը ատոմային զենք ունի:
Նախօրեին Մեդվեդևը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին, ով հրապարակայնորեն հայտարարեց նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին, հատկապես ռազմական ոլորտ ուղղվող բյուջետային խոշոր միջոցների վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան