ՄՐՑՈՒՅԹ-ԵՐԹԱՐՇԱՎ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Զինծառայողների մարտական պատրաստության և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդման նպատակով 3-րդ զորամիավորումում ապրիլի 10-ից 11-ը անցկացվել է 5 և 10 կմ երթարշավի մրցույթ:
Մրցույթին մասնակցել են ներզորամասային փուլը հաղթահարած և կիսաեզրափակիչ դուրս եկած վաշտերը, որոնք պայքարել են համաբանակային փուլ անցնելու համար: