ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները և հայտնել գործողությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ կառույցների աշխատանքների հետ համադրելու և համակարգելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ