Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ:

Հայ խաղաղապահներն օրերս մասնակցել են Հարավային Կորեայի ներկայացուցիչների կազմակերպած թեյքվանդո-կարատե մարզաձևի մրցումներին:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Արևելյան մարտարվեստին բնորոշ խնդիրներն ու բարդ հնարքները հայ զինծառայողները կատարել են ամբողջությամբ և արհեստավարժորեն, արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին՝ պարգևատրվելով մեդալներով, թեյքվանդո-կարատեի կարմիր գոտիներով ու հավաստագրերով:

Խորագիր՝ Նորություններ


19/04/2019