ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անունը կրող զորամասի մարզադահլիճում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մրցաշար` նվիրված քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Մրցաշարին մասնակցել են Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի տարբեր քաշային կարգի ըմբիշներ:
Մրցաշարին ներկա են եղել 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը, Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը, քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, ինչպես նաև հյուրեր: Զորամիավորման հրամանատարը մրցանակակիրներին պարգևատրել է պատվոգրերով:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ