ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-ից 26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը:
Քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության ու նյութական միջոցների արդիականացման հարցեր:
Աշխատանքային հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և նպաստել փոխգործակցության մակարդակի բարձրացմանը: