ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ
Մայիսի 2-ին Փաստավավերագրական միջազգային ակադեմիայի (ՓՎՄԱ) Հայաստանի բաժանմունքի նախագահ Սամվել Հակոբյանի նախաձեռնությամբ ԶՈւ զորամասերից մեկում տեղի ունեցավ Սամվել և Արտեմ Հակոբյանների հեղինակած «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանի հերթական 100 օրինակի նվիրաբերումը պաշտպանության նախարարությանը:
Գրքերը հատկացվելու են ԶՈւ զորամասերին՝ որպես զինծառայողների համար հայրենաճանաչության աղբյուր:
Ըստ արժանվույն գնահատելով փետրվարին ԱՄԷ-ում կազմակերպված միջազգային փառատոնին տվյալ զորամասի բարձրակարգ պատրաստությամբ հանդես գալը՝ ՓՎՄԱ ՀՀ բաժանմունքի նախագահ Սամվել Հակոբյանի նախաձեռնությամբ զորամասի 7 զինծառայողներ պարգևատրվեցին կազմակերպության պատվոգրերով և մեդալներով: «Ոսկե մեդալով» պարգևատրված զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Հակոբյանն իր շնորհակալական խոսքում անդրադարձավ զորամասի առանձնահատուկ դերակատարմանը: Հանդիպումը հերթական առիթ էր երկուստեք դրական լիցքեր ստանալու և հետագա գործունեությունն առավել պատվախնդրությամբ կատարելու ուղղությամբ: