ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարության 31 ներկայացուցիչներ ապրիլի 17-ից մայիսի 3-ը մասնակցել են փորձագիտական բնագավառում մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման դասընթացների:
Պետական պատվերի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպած դասընթացներն իրականացրել են փորձագիտական բնագավառի գիտական տարբեր ուղղությունների առաջատար մասնագետները: ՀՀ ՊՆ վարչական համալիրում և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիաներում անցկացված դասընթացների ընթացքում ներկայացվել են փորձագիտական արդի հնարավորություններն ու առկա խնդիրները, ելակետային տվյալների ձեռքբերման և փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները:
Դասընթացներին մասնակցած սպաներն ու քաղաքացիական ծառայողները հաջողությամբ անցել են քննական թեստավորման փուլը և ստացել վկայագրեր: