Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸՄայիսի 8-ին,  Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։

Հուշակոթողն օծել է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողության ընթացքում քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը նշել է, որ հուշակոթողի երկու սուր-խաչերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքը, խորհրդանշում են հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը։ Հուշակոթողի նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն։

Խորագիր՝ Նորություններ


08/05/2019