ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտները, դասվար Ժենյա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, պարբերաբար այցելում են զորամասեր, «Եռաբլուր», լինում են թանգարաններում, ծանոթանում են մեր նորագույն պատմության բախտորոշ իրադարձություններին, մեր հաղթանակների տարեգրությանը:
Օրեր առաջ Ժենյա Հովհաննիսյանի աշակերտները Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ մեկնեցին Արարատ, եղան Սպարապետի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքի եւ գործունեության մանրամասներին, դիտեցին լուսանկարների ցուցադրությունը: Հետո Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ծանոթացան զինվորների ծառայությանը, կենցաղին, շփվեցին հայրենիքի պաշտպանների հետ: Այնուհետեւ այցելեցին փառքի եւ անմահության պանթեոն, ծաղիկներ դրեցին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմներին: «Եռաբլուրում» հնչեց աշակերտների ոգեշունչ ասմունքը՝ իբրեւ հայրենիքն աննվաճ պահելու երդում:
Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Բանակ և հասարակություն