ՄԱՀԱՓՈՐՁ ԵՄԵՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
Եմենի լրատվամիջոցները հաղորդում են, որ մեքենան, որում տեղադրված էր պայթուցիկ սարքը, Ադեն քաղաքում պայթել է նախարարի ավտոշարասյան անցնելու պահին: Վիրավորվել են շարասյան առաջին ավտոմեքենայում գտնվող տասը զինծառայողներ, իսկ երկրորդ մեքենայում գտնվող պաշտպանության նախարար Մուհամեդ Նասեր Ալիի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Խորագիր՝ Նորություններ