Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է



Ամերիկյան «The Daily Beast» պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահը Մոսկվային ու անձամբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին վերստին մեղադրել է 2010 թ. ի վեր Վրաստանում 7 պայթյուններ (որոնցից մեկը ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ) կազմակերպելու մեջ և հայտնել, որ ծրագրված ևս հինգ պայթյուն կանխվել է երկրի հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ:

Նա շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամայի վարչակարգին և հատկապես Հիլարի Քլինթոնին՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ գործադրած ճնշման համար, առանց ինչի անհնար կլիներ դադարեցնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն միտված պայթյունների շարքը:

Վրաստանի նախագահը միաժամանակ գանգատվել է, որ չնայած 2009թ. ի վեր գործադրվող ջանքերին` Օբամայի վարչակարգը հրաժարվում է Թբիլիսիին վաճառել հակաօդային պաշտպանության և հակատանկային սպառազինություն:

Միխայիլ Սահակաշվիլին նաև հայտնել է իր պատրաստակամությունը Վրաստանի տարածքում տեղակայելու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի վաղ ազդարարման ռադար:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


28/09/2011