ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԴԱՍԱԿԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:
Զորավարժությանը ՌՈ խաղաղապահ դասակի մասնակցության պայմանավորվածությունը, ի թիվս հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք համաձայնությունների, ձեռք էր բերվել նախորդ տարի՝ Սոֆիա քաղաքում անցկացված ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովի ընթացքում, որին մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը:
Խորագիր՝ Նորություններ