Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻՆ



ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում արևային մարտկոցներով աշխատող Vulture անօդաչու ապարատների ստեղծման ծրագրի նկատմամբ: Ծրագիրն իրականացնում է Boeing ընկերությունը Պենտագոնի հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալության վերահսկողության ներքո:

Զինվորականները նախատեսում են նոր ապարատը օգտագործել որպես կապի և ազդանշանների հեռարձակման կրկնօրինակող համակարգ արբանյակները շարքից դուրս գալու դեպքում: Հեռանկարում Vulture-ի միջոցով ավիակիր խմբավորումներին հրամաններ կփոխանցվեն, եթե դա հնարավոր չլինի անել արբանյակային կապուղիներով:

Թևերի 121 մետր բացվածքով անօդաչու ապարատը օդում կարող է մնալ մինչև 5 տարի: Այն կհամալրվի արևային վահանակներով, որոնք կլիցքավորեն արևային մարտկոցները, դրանցից էլ կսնուցվեն էլեկտրական շարժիչները: Դրա շնորհիվ կուտակած էներգիայի հաշվին ապարատը կարող է թռչել և´ ցերեկը, և´ գիշերը:
Vulture նախագծի նախնական արժեքը 89 միլիոն դոլար է: Առաջին նախատիպը օդ կբարձրանա 2014թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/09/2011