2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ
2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում շարունակվում է մայիսի 14-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Ըստ զորավարժության սցենարի, զորամիավորման ստորաբաժանումները, շարունակելով պայմանական մարտի վարումը, մայիսի 15-ին անցել են հակահարձակման՝ վերականգնելով կորցրած դիրքերն ու ստեղծելով բարենպաստ պայմաններ հուսալի և ամուր պաշտպանություն ձևավորելու համար: