Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



Զինված ուժերի զինծա­ռա­յողների գեղագիտական մակարդակը բարձրաց­նելու և մշակութային կյան­քն աշխու­ժացնելու նպատակով մայիսի 11-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանա­կային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են զորամիավորումների, զորա­մա­սերի զինծառայողները:

Սպաներից, հանրապետության հայտնի նկարիչներից և քանդակագործներից կազմված մրցավարների խորհրդի որոշումով հաղթող են ճանաչվել.

կտավ` «Հաղթական մայիս 1945թ.» անվանակարգում 1-ին տեղ՝ շարքային Գոռ Նարեկի Առուշանյանը, 2-րդ տեղ՝ շարքային Սամվել Սմբատի Հակոբյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Վարդանյանը,

քանդակ` «Հայ մարշալները» կամ «Հայրենական մեծ պատերազմի հայազգի ԽՍՀՄ հերոսները» անվանակարգում 1-ին տեղ՝ կրտսեր սեր­ժանտ Հովհաննես Սմբատի Պողոսյանը, 2-րդ տեղ՝ ավագ լեյտե­նանտ Լևոն Ստեփանի Օհանջանյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Պետրոսյանը:

 

 

Խորագիր՝ Նորություններ


16/05/2019