ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժնի և ՌԴ ԶՈՒ չափագիտության վարչության աշխատանքային խմբերի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության 2019 թվականի պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, հստակեցվել չափագիտության ոլորտում փոխգործակցության զարգացման և հետագա պլանավորման մի շարք հարցեր:
Խորագիր՝ Նորություններ