ՀՈՒՆԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։
Այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և հոսպիտալների ղեկավար կազմի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են հետագա փոխգործակցության առավել կարևոր ուղղությունները։