Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ-ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ



Մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվել է Տոլմայի համահայկական 9-րդ փառատոնը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կազմակերպած փառատոնին մասնակցել է նաև պաշտպանության նախարարության թիմը և «Լավագույն տեսք» անվանակարգում արժանացել Ոսկե մեդալի։

Փառատոնի նպատակը հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումն է:

Խորագիր՝ Նորություններ


22/05/2019