«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ԵՎ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ»
2019թ. մայիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության սպաները մասնակցել են հանրապետության ուսումնական հաստատություններում կազմակերպված «Վերջին զանգի» և «Վերջին դասի» հանդիսավոր միջոցառումներին:
Սպաներն իրենց ողջույնի խոսքում աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին մաղթեցին ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, նպատակասլացություն, կյանքին և երկրին պիտանի մարդ, հպարտ քաղաքացի դառնալու վճռականություն: Անդրադարձան նաև զինվորական ծառայության գրավչությանը վերաբերող հարցերին՝ հղում կատարելով «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի առավելություններին:
Խորագիր՝ Նորություններ