Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



Ֆինանսատնտեսական պլանավորման ծառայության ավագ սպան մեղավոր է ճանաչվել 3 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ: Այս բացահայտման շնորհիվ քննիչները պետության ռազմական բյուջեում հայտնաբերել են 30 միլիոն ռուբլու հափշտակում:

ՌԴ քննչական ծառայության կողմից այս մասին հայտարարելու հաջորդ իսկ օրը տիեզերագնացների պատրաստման կենտրոնի գլխավոր ինժեներին մեղադրանք ներկայացվեց չկատարված աշխատանքների դիմաց 75 միլիոն ռուբլի փոխանցելու համար:

Այն իրողությունը, որ ՌԴ ուժային կառույցներում կոռուպցիան ու հափշտակումները դարձել են կարևորագույն խնդիր, հաստատել է նաև ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին, ով նաև տեղեկացրել է, որ միայն 2011թ. առաջին կիսամյակում նման գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է 620 միլիոն ռուբլու վնաս, պատասխանատվության են ենթարկվել բանակի 182 սպաներ, այդ թվում` 6 գեներալներ:

Խորագիր՝ Նորություններ


03/10/2011