ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ռազմական ոստիկանության անձնակազմի երեխաներն ու թոռնիկները: Փոքրիկ հյուրերը կավճանկարներով էին պատել շուրջբոլորը՝ պատկերելով արև, երկինք, ծաղիկ, տնակ, զինվոր:
Մանկական երգերի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը ծանոթացավ փոքրիկների հետ, շնորհավորեց տոնի կապակցությամբ և հետաքրքրվեց նրանց նկարած պատկերներով: Երեխաների տոնն առավել ուրախ և հիշարժան դարձրին խաղավար ծաղրածուն ու հեքիաթների հերոսները: Տոնական միջոցառումն ամփոփվեց երաժշտական համերգով:
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ Նորություններ