ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Հունիսի 11-ին, պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:
Տեսական և գործնական պարապմունքների նպատակը տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակությունների կատարելագործումն էր, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:
Պարապմունքների մասնակիցները գրանցել են բացառապես լավ և գերազանց արդյունքներ: