ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՐԳԵԼԱԳՈՏՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Հունիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունք:
Զինծառայողները դրսևորել են ֆիզիկական և հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ: Ցուցադրվել են նաև ձեռնամարտի հնարքներ և ֆիզիկական այլ վարժություններ: