ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։
Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստարաբաժանման հրամանատարությանը: